Քսակ

Քսակ

Կուտակիր՝ ծախսելով

Գաղտնիություն և հրապարակային պայմանագիր

Հավելվածից և Ծառայություններից օգտվելով Օգտատիրոջ և Ընկերության միջև առաջանում են պայմանագրային հարաբերություններ:

1. Տերմիններ և հասկացություններ
1.1. Ընկերություն - Ծառայություններ մատուցող ընկերությունը: Ընկերությունը չի հանդիսանում վաճառք իրականացնող, կամ գնորդ կազմակերպություն:
1.2. Հավելված - Քսակ ծրագրային հավելված, որն առաջարկում է Ընկերությունը:
1.3. Ծառայություններ - Ընկերության կողմից իրականացվող՝ Հավելվածի սպասարկում և անխափան աշխատանքի ապահովում:
1.4. Օգտատեր - Հավելվածից և Ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձ(իք)։
1.5. Անհատ (օգտատեր) - Հավելվածում գրանցված ֆիզիկական անձ, ով գրանցվելու ժամանակ ընտրել է գրանցման «Անհատ» տարբերակը:
1.6. Ընկերություն (օգտատեր) - Հավելվածում գրանցված իրավաբանական անձ, ով գրանցվելու ժամանակ ընտրել է գրանցման «Ընկերություն» տարբերակը:
1.7. Էլեկտրոնային հայտ - Հավելվածի միջոցով Օգտատիրոջն ուղարկվող էլեկտրոնային հայտ։
1.8. Պայմանագիր - Հավելվածով և ծառայությամբ պայմանավորված՝ Ընկերության և Օգտատիրոջ միջև ծագած հարաբերությունները կարգավորող համաձայնություն (սույն պայմանները)։
1.9. Վճար - Հավելվածից և Ծառայություններից օգտվող Օգտատիրոջ կողմից կատարվող վճարում:
1.10. Միջնորդավճար - Հավելվածից և Ծառայություններից օգտվող Օգտատիրոջ համար Ընկերության կողմից սահմանված միջնորդավճար:
1.11. Վերադարձ (cashback) - Գումարի մասնակի վերադարձ՝ համաձայն իր կողմից սահմանած տոկոսադրույքի միավորի տեսքով:
1.12. Կայք - Ընկերության կայքը՝ www.qsak.am

2. Պայմանագրի առարկան
2.1. Սույն պայմանագրով Ընկերությունը Հավելվածի և Ծառայությունների միջոցով և սույն պայմանագրի սահմանած կետերին համապատասխան Օգտատերերին մատուցում է Ծառայություններ, իսկ Օգտատերը ստացած Ծառայությունների համար վճարում է միջնորդավճար Ընկերությանը:
2.2. Հավելվածից և Ծառայությունից օգտվելու համար պետք է լրացած լինի Օգտատիրոջ 18 տարին:
2.3. Հավելվածից և Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Քսակ հավելվածը և գրանցվել համակարգում որպես «Անհատ» կամ «Ընկերություն», որի դեպքում Օգտատերը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ և պահանջվող տեղեկատվությունը:
2.4. Գրանցումից հետո Օգտատիրոջը տրամադրվում է անձնական հաշիվ:
2.5. Գրանցվելով Օգտատերը հավաստում է, որ իր կողմից ներկայացված տեղեկությունը ճիշտ է, լրացել է իր 18 տարին, ունի Ընկերության հետ Պայմանագիր կնքելու և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու ազատ կամք:
2.6. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ճշտելու Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվության իսկությունը և առանց որևէ պատճառաբանության հրաժարվել ծառայություններ մատուցելուց:
2.7. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների ներկայացման համար:
2.8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Քսակ հաշվի գաղտնաբառը երրորդ անձի տրամադրելու և/կամ անփութության և/կամ անուշադրության արդյունքում դրանք ցուցադրելու, փոխանցելու և դրանից բխած ցանկացած հետևանքների համար:
2.9. Ընկերության և Օգտատիրոջ միջև Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել Պայմանագիրը՝ իր հեռախոսից ջնջելով Հավելվածը, դրանով իսկ դադարեցնելով Հավելվածն օգտագործելը և Ծառայությունից օգտվելը:
2.10. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը՝ անջատելով և/կամ արգելափակելով Օգտատիրոջ Հավելվածը և Ծառայությունը, եթե Օգտատերը (ա) խախտում է սույն պայմաններով սահմանված որևէ դրույթ կամ (բ) Ընկերության կարծիքով Հավելվածը և/կամ Ծառայությունն օգտագործում է ոչ նպատակային: Այս դեպքում Ընկերությունը չի կրում Պայմանագիրը լուծելու համար Օգտատիրոջը նախօրոք տեղեկացնելու որևէ պարտականություն:

3. Հավելվածից և Ծառայությունից օգտվելու կարգը
3.1. Հավելվածից և Ծառայությունից Օգտատերը կարող է օգտվել միայն համապատասխան սարքերի միջոցներով: Օգտատերն ինքը պետք է ստուգի և համոզվի, որ իր սարքի համար բեռնել է ճիշտ Հավելվածը:
3.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ Օգտատիրոջ սարքը չի համապատասխանում Հավելվածին կամ, եթե Օգտատերն իր սարքի համար բեռնել է ոչ ճիշտ Հավելված:
3.3. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնելու Ծառայությունները և Հավելվածի օգտագործումը, եթե Օգտատերը Ծառայությունից օգտվում և Հավելվածն օգտագործում է վերջիններիս օգտագործմանը չհամապատասխանող սարքավորումներով:
3.4. Օգտատերը Հավելվածից և Ծառայություններից կարող է օգտվել երկու եղանակով (ա) որպես «Անհատ», (բ) որպես «Ընկերություն»:
3.5. Օգտատերերը կարող են օգտվել Հավելվածի և Ծառայությունների այն ծավալից, որը սահմանված է տվյալ պահին Հավելվածի ընձեռած հնարավորությունների սահմաններում:
3.6. Գրանցվելով Հավելվածում և օգտվելով Ծառայություններից Օգտատերերը համաձայնություն են տալիս առայն, որ ընդունում են ծառայությունների դիմաց հաշվարկող և գանձվող միջնորդավճարի այդ պահին սահմանված չափն ու գանձման ձևը:
3.7. Օգտվելով Հավելվածից և Ծառայությունից՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ.
3.7.1. Հավելվածից և Ծառայությունից կօգտվի բացառապես անձնական օգտագործման նպատակով և դրանք չի վերավաճառի երրորդ անձանց,
3.7.2. Օգտատերը չի թողնի երրորդ անձանց օգտագործել իր հաշիվը, ինչպես նաև իր հաշիվը չի փոխանցի կամ որևէ կերպ հատկացնի ֆիզիկական և իրավաբանական այլ անձանց,
3.7.3. Օգտատերը չի օգտագործի Հավելվածը և Ծառայությունը անօրինական նպատակներով, այդ թվում՝ անօրինական նյութեր ուղարկելու, պահելու, ինչպես նաև խաբեության նպատակներով,
3.7.4. Օգտատերը չի օգտագործի Հավելվածը և Ծառայությունը այլ անձանց անհանգստություն պատճառելու նպատակով,
3.7.5. Օգտատերը չի կատարի էթիկայի կանոնները խախտող անձնական և/կամ հրապարակային գրառումներ ընկերությունների վերաբերյալ,
3.7.6. Օգտատերը չի կատարի կեղծ գնահատումներ ընկերությունների վերաբերյալ, որը նպատակ ունի արհեստականորեն նվազեցնել և/կամ բարձրացնել որևէ ընկերության վարկանիշ Հավելվածում,
3.7.7. Չի խախտի ցանցի բնականոն աշխատանքը,
3.7.8. Չի փորձի որևէ կերպ վնասել Հավելվածին և Ծառայությանը,
3.7.9. Չի կրկնօրինակի և տարածի Հավելվածը, ինչպես նաև Ընկերության կողմից թողարկված ցանկացած այլ նյութ (ծրագիր) առանց Ընկերության գրավոր համաձայնության,
3.7.10. Կպահպանի Ընկերության կողմից իրեն տրամադրված նույնականացնող տվյալի գաղտնիությունը,
3.7.11. Կօգտագործի միայն դեպի 3G ցանց մուտքի այն կետը (AP), որն իրավունք ունի օգտագործել,
3.7.12. Չի օգտագործի Հավելվածը և Ծառայությունը ոչ համապատասխան սարքավորմամբ,
3.7.13. Օգտատերն է կրում Հավելվածի օգտագործմամբ պայմանավորված բացասական հետևանքների ռիսկը (օրինակ՝ ոչ պատշաճ ծառայություն, կամ ապրանք իրացնելու դեպքում առաջացած իրավական պատասխանատվությունը և այլն):
3.8. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել Օգտատիրոջը Ծառայության մատուցումը և Հալվելվածի գործողությունը՝ վերը նշված պայմաններից թեկուզև մեկի, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված այլ պայմանի խախտման դեպքում:
3.9. Օգտատերը Էլեկտրոնային հայտը սպասարկելիս պարտավոր է.
3.9.1. Անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ ներկայացնել ծառայության համար վճարմա ձևը, պայմանները, պահանջները, արժեքը և անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
3.10. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Հավելվածի և Ծառայության գործողությունը, եթե.
3.10.1. Օգտատերը քսան օր անընդմեջ չի միացնում Հավելվածը,
3.10.2. Օգտատերը 6 ամիս շարունակ չի կատարել որևէ գործարք Հավելվածի միջոցով,
3.10.3. Օգտատերը ստիպում է ծառայություններից օգտվել՝ շրջանցելով Հավելվածը,
3.10.4. Օգտատերը ծառայությունը մատուցել է ոչ պատշաճ, որի մասին Ընկերությունը ստացել է բողոքներ, դժգոհություններ,
3.10.5. Օգտատիրոջ մատուցած ծառայությունները հիմնականում գնահատվել և/կամ գնահատվում են ցածր բալերով (աստղերով),
3.10.6. Օգտատերը խախտել է Պայմանագրով սահմանված որևէ այլ դրույթ:

4. Վճար, միջնորդավճար և վերադարձ (cashback)
4.1. Վճարը և/կամ միջնորդավճարը (գովազդի համար կատարվող վճարումը) սահմանվում է Ընկերության կողմից, որը գանձվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ՝ առցանց կարգավիճակում:
4.2. Միջնորդավճարի չափը սահմանում է Ընկերությունը, որը ցուցադրվում է Հավելվածի համապատասխան բաժնում ցանկացած գործարք կատարելիս և արտացոլվում՝ գործարքների Անդորագրերում:
4.3. Միջնորդավճարի չափի փոփոխման դեպքում Ընկերությունը ծանուցում է Օգտատերերին Հավելվածի ծանուցման համակարգի միջոցով:
4.4. Վերադարձվող գումարը՝ միավորի տեսքով (cashback) սահմանում է «Ընկերություն» Օգտատերը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր Օգտատեր օգտվելով տվյալ «Ընկերություն» Օգտատիրոջ ծառայությունից հետ է ստանում իր վճարած գումարի այն մասը, որը սահմանել է Օգտատերը որպես Վերադարձ (cashback)՝ միավորի տեսքով:

5. Հեղինակային իրավունքի վերաբերյալ
5.1. Ընկերությունը հարգում է հեղինակային իրավունքը կարգավորող օրենսդրական պահանջները և ակնկալում է նույնանման մոտեցում Օգտատիրոջ կողմից:
5.2. Համապատասխան հանգամանքների առկայության դեպքում Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այն Օգտատերերի հաշիվների գործողությունը, որոնց կողմից կնկատվի Ընկերության և/կամ այլ Օգտատերերի հեղինակային իրավունքների խախտում: 

6. Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ
6.1. Ընկերության Կայքի, Հավելվածի, Ծառայությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը պատկանում է Ընկերությանը:
6.2. Ընկերության անվանումը, լոգոն, ինչպես նաև Հավելվածի և Ծառայության հետ կապված ցանկացած արտադրանք հանդիսանում է Ընկերության ապրանքային նշանը:

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8. Այլ պայմաններ
8.1. Սույն դրույթներից որևէ մեկի և/կամ մի քանիսի անվավերությունը չի հանգեցնում ամբողջ Պայմանագրի անվավերության:
8.2. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ և լրացումներ կատարել Պայմանագրում, որի վերաբերյալ կտեղեկացնի Կայքի, Հավելվածի և/կամ Էլեկտրոնային ծանուցման միջոցով:
8.3. Պայմանագրից ծագող վեճերի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, իսկ վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Եզրափակիչ դրույթներ
Պայմանների հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում գործում են հայերեն տեքստի դրույթները: